ՀԲ. Ծառայությունները կմնան Հայաստանում աճի հիմնական շարժիչ ուժը
07.04.2023 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ imgkit.net

Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսական իրավիճակի մասին ՀԲ զեկույցում նշվում է, որ միջնաժամկետ հեռանկարում աճը կապահովվի սպառողական ակտիվության եւ մասնավոր ներդրումների ավելի մեծ ծավալների շնորհիվ։ Ծառայությունները կմնան աճի հիմնական շարժիչ ուժը։
ՀԲ կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում գնաճի մակարդակը կշարունակի աստիճանական նվազումը եւ մինչեւ 2025 թվականը կհասնի թիրախավորված 4% մակարդակին։
Վկայակոչելով մակրոտնտեսական ցուցանիշները՝ զեկույցի հեղինակները նշում են, որ 2022 թվականին Հայաստանում աղքատության շեմից ցածր ապրողների թիվը նվազել է մինչեւ 41,8% (2021 թվականին՝ 51,7%), իսկ 2023 թվականին կնվազի մինչեւ 38,4%։
Միեւնույն ժամանակ, նշվում է զեկույցում, բարձր գնաճը կարող է բացասաբար ազդել ամենաաղքատ քաղաքացիների վրա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: