ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի €92 միլիոնի վարկ

04.04.2023 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Հայաստան #վարկ
Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶԵԲ) միջեւ ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր՝ €92,300,000 արժողությամբ:

Ինչպես հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից, բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետեւյալ գործընթացները.

•    Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում եւ շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
•    Հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում,
•    Հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:
Դիտում՝ 1607
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW