Դեպի Ռուսաստան ամերիկյան ապրանքների արտահանման ծավալը ռուս-ամերիկյան ապրանքաշրջանառության ցուցանիշների հաշվարկման ողջ ընթացքում 2022 թվականին դարձել է ռեկորդային ցածր՝ կազմելով $1,7 միլիարդ։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ԱՄՆ գլխավոր վիճակագրական գերատեսչության՝ U.S. Census Bureau-ի ապրանքաշրջանառության մասին ամենամսյա զեկույցում նախօրեին հրապարակված տվյալները։Փաստաթղթում նշվում է, որ անցած տարի դեպի Ռուսաստան ամերիկյան արտադրանքի արտահանման ծավալը կրճատվել է մոտ 3,7 անգամ՝ 2021 թվականի մոտ $6,4 միլիարդից։ Արտահանման առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2013 թվականին՝ $11,1 միլիարդ, իսկ նախորդ նվազագույն ցուցանիշը եղել է 1999 թվականին՝ $2,05 միլիարդ։2022 թվականին ԱՄՆ ռուսաստանյան ապրանքների ներմուծումը նվազել է մինչեւ մոտ $14,45 միլիարդ՝ 2021 թվականին գրանցված $29,6 միլիարդից: 2021 թվականին ՌԴ-ից Միացյալ Նահանգներ ապրանքների ներմուծումն ամենաբարձրն էր 2011 թվականից ի վեր, երբ այն կազմել էր $34,6 միլիարդ (ամենաբարձր ցուցանիշը հաշվարկների ողջ ընթացքում): Բյուրոյի տվյալներով՝ ռուսաստանյան ապրանքների ԱՄՆ ներմուծման նվազագույն ցուցանիշը գրանցվել էր 1992 թվականին՝ $481,4 միլիոն։Անցած տարի ԱՄՆ ռուսաստանյան ապրանքների ներմուծման ցուցանիշը հասել է իր գագաթնակետին մարտին՝ $2,7 միլիարդ, իսկ նվազագույն ցուցանիշը սեպտեմբերին էր՝ $332,1 միլիոն։ 2022 թվականին դեպի Ռուսաստան ԱՄՆ ապրանքների արտահանման առավելագույն ցուցանիշը գրանցվել էր փետրվարին՝ $497,5 միլիոն, նվազագույնը՝ հունիսին`$58 միլիոն (ամենացածր ամսական ցուցանիշը 2004 թվականի հունվարից ի վեր):Միաժամանակ, 2022 թվականի դեկտեմբերին ամերիկյան ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան ավելացել է մինչեւ $112,8 միլիոն՝ նոյեմբերի $62,6 միլիոնից։ Արձանագրվել է նաեւ Ռուսաստանից ներմուծման աճ՝ նոյեմբերի $594,3 միլիոնից մինչեւ $638,4 միլիոն։ Tweet Դիտում՝ 3912