Հնդկաստանի խոշորագույն ռիթեյլերը սկսել է թվային ռուփիով վճարումներ ընդունել

03.02.2023 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հնդկաստան #Reliance Retail #e-Rupee
Հնդկաստանի խոշորագույն ռիթեյլերը՝ Reliance Retail-ը, սկսել է թվային ռուփիով (e-Rupee) վճարումներ ընդունել մանրածախ խանութներում:

Ինչպես հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով հնդկական The Economic Times պարբերականը, նրբախորտիկների Freshpik խանութն առաջինն է սկսել կիրառել e-Rupee, հետագայում կառավարիչ ընկերությունը նախատեսում է ընդլայնել այս պրակտիկան երկրի բոլոր խանութներում։

Reliance Retail-ը Հնդկաստանի մանրածախ խանութների ամենամեծ ցանցն է: Այն զբաղեցնում է 56-րդ տեղը աշխարհի առաջատար ռիթեյլերների ցանկում եւ միակ հնդկական ռիթեյլերն է, որը հայտնվել է Թոփ 100-ում:

2022 թվականի մարտի 31-ի դրությամբ՝ Reliance Retail-ը կառավարել է 15,1 հազար խանութ ավելի քան 7 հազար քաղաքներում: Ընկերությունը, որն ունի գրեթե 200 միլիոն միայն գրանցված հաճախորդ, տնօրինում է մթերային, էլեկտրոնիկայի եւ հագուստի խանութների ցանցեր:

Ազգային թվային արժույթով վճարումների ընդունումը Reliance Retail-ը գործարկել է՝ համագործակցելով ICICI Bank-ի եւ Kotak Mahindra Bank-ի, ինչպես նաեւ Innovative Technologies ֆինտեխ ընկերության հետ։ Թվային ռուփիով գնումների դիմաց վճարելու համար խանութի հաճախորդները պետք է սկանավորեն QR կոդը:



Դեկտեմբերի 1-ից Հնդկաստանում մեկնարկել էր e-Rupee-ի մանրածախ օգտագործման փորձնական նախագիծը: Սկզբնական շրջանում այն պետք է օգտագործվեր 4 քաղաքներում՝ Նյու Դելիում, Մումբայում, Բանգալորում եւ Բհուբանեսվարում։ Հնդկաստանի պահուստային բանկը (Կենտրոնական բանկը) նախագծում ներգրավել էր չորս բանկերի:

Ըստ Հնդկաստանի Կենտրոնական բանկի՝ այս փորձնական նախագիծը կստուգի իրական ժամանակում թվային ռուփիի ստեղծման, տարածման եւ մանրածախ օգտագործման ողջ գործընթացի հուսալիությունը: Էլեկտրոնային ռուփիի տարբեր գործառույթներ կփորձարկվեն ապագա փորձնական նախագծերում՝ հիմնվելով այս նախագծի արդյունքների վրա:
Դիտում՝ 9098
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW