Վրաստանը հաստատել է` լաստանավային բեռնափոխադրման կազմակերպումը ուժի մեջ է
29.08.2022 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն ՝ այդ մասին ասված է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության պատասխանում՝ հասցեագրված ընդդիմադիր պատգամավոր Պաատա Մանջգալաձեին։
«Ս.թ հունիսին Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Փոթի-Կավկազ նավագնացության գծում լաստանավային ծառայություն գործարկելու խնդրանքով էր դիմել մեզ։ Այդ դիմումի հիման վրա խորհրդակցություններ էին անցկացվել համապատասխան տրանսպորտային ընկերությունների միջեւ»,- նշել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում։
Գերատեսչությունն ընդգծել է, որ վրացական կողմը Ռուսաստանի հետ նոր պայմանագրեր չի ստորագրել. Փոթի եւ «Կովկաս» նավահանգիստներով միջազգային ուղիղ երկաթուղային-լաստանավային փոխադրումների կազմակերպման մասին
համաձայնագիրը երկու երկրները ստորագրել էին դեռեւս 2005 թվականի սկզբին:
Նախարարությունը հիշեցրել է, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով եւ «ավանդաբար օգտագործում է Վրաստանի նավահանգիստները» միջազգային առեւտրի համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: