Անվճար քարտ Հայբիզնեսբանկից եւ անվճար տոմս ԿինոՊարկից. հաճախորդներին հնարավորություն է տրվում մասնակցել Հայբիզնեսբանկի եւ Mastercard ընկերության հետ համատեղ իրականացվող «1+1» ակցիային: Մասնավորապես, գնելով մեկ տոմս Հայբիզնեսբանկի Mastercard KIDS կամ STUDENT քարտերով Երեւան Մոլի ԿինոՊարկ կինոթատրոնից՝ 2-րդ տոմսը հաճախորդները կստանան անվճար:Ակցիան գործում է հուլիսի 1-ից սեպտեմբերի 15-ը, այն չի տարածվում Պրեմիում սրահների վրա: Ակցիայի ընթացքում Հայբիզնեսբանկի KIDS եւ STUDENT քարտերը հաճախորդները կարող են ձեռք բերել առանց տարեկան սպասարկման վճարի: Բանկում հիշեցրել են, որ STUDENT քարտի միջոցով երիտասարդները կունենան վարկային գիծ ստանալու, անկանխիկ գնումների դեպքում՝ բոնուսներ կուտակելու, դրանք տարբեր նվերներով փոխանակելու եւ բազմաթիվ այլ հնարավորություններ, ինչի համար չեն պահանջվի եկամուտը հավաստող փաստաթղթեր:«KIDS քարտը լայն հնարավորությունների հարթակ է երեխաների համար՝ ուղղված սեփական միջոցների կառավարմանը եւ ֆինանսական գրագիտությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:Ակցիայի ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:Հարցերի դեպքում զանգահարել +374 10 59 20 19, +374 60 37 25 00 , +374 10 59 20 20 հեռախոսահամարներով, WhatsApp` +37494114488, Viber` +37494114488:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 27235