Ամենահարուստ ամերիկացիները տարվա սկզբից $115 միլիարդ են կորցրել

30.05.2022 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլոն Մասկ #Ջեֆ Բեզոս #Բիլ Գեյթս
Ամենահարուստ ամերիկացիներ Իլոն Մասկը (Tesla, SpaceX), Ջեֆ Բեզոսը (Amazon) եւ Բիլ Գեյթսը (Microsoft) վերջին հինգ ամիսների ընթացքում $115 միլիարդի վնաս են կրել, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսը։

Մայիսի 29-ի դրությամբ՝ Մասկի կարողությունը գնահատվել է $224 միլիարդ, Բեզոսինը՝ $139 միլիարդ, Գեյթսինը՝ $23 միլիարդ: Բեզոսը տարեսկզբից կորցրել է $53,2 միլիարդ, Մասկի կարողությունը նվազել է $46,4 միլիարդով, իսկ Գեյթսինը՝ $15,1 միլիարդով:

Ֆրանսիական LVMH կոնգլոմերատի ղեկավար եւ աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը (Մասկից եւ Բեզոսից հետո)՝ Բեռնար Առնոն տարվա սկզբից կորցրել է $44,7 միլիարդ: Ներկայումս նրա կարողությունը գնահատվում է $133 միլիարդ։

Միաժամանակ, լավագույն հնգյակից միակը, ով տարեսկզբից ավելացրել է իր կարողությունը, Berkshire Hathaway ընկերության գլխավոր տնօրեն, ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթն է. տարեսկզբից նրա կարողությունն աճել է $6,54 միլիարդով` հասնելով $115 միլիարդի:



Մարտի սկզբին RBC-ն հաշվարկել էր, որ որոշ ռուսաստանցի միլիարդատերեր հարստանում են՝ չնայած ընդհանուր ճգնաժամին: Այնուամենայնիվ, նրանց մեծ մասի վիճակն արագորեն անկում էր ապրում գարնան սկզբից. այսպես՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի օրը երկրի ամենահարուստ մարդիկ կորցրել են ավելի քան $38 միլիարդ։
Դիտում՝ 5215
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW