ԱՊՀ երկրներում HSBC-ի ՏՏ ապահովումը կմշակվի Հայաստանում

19.09.2008 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” մասնագետները Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Ղազախստանի ##HSBC-ի բիզնես միավորների համար կմշակեն միասնական ծրագրային ապահովում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, բանկի գործառնական տնօրեն Փիթեր Հերբերտը նշել է, որ ինսորսինգի համար ընտրվել է հենց ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚, քանի որ տարածաշրջանում ՏՏ եւ ռուսերեն լեզվի իմացության մակարդակն ամենաբարձրը Հայաստանում է:

Միասնական ծրագրային ապահովում մշակելու նպատակով ստեղծվել է 5 ծրագրավորողներից բաղկացած խումբ, ովքեր ընտրվել են 50 հավակնորդներից:

Բանկի գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերն ասել է, որ “այժմ մեզ համար հեշտ կլինի տարածաշրջանում HSBC-ի միասնական համակարգ ծավալել”: Նա նաեւ նշել է, որ նորամուծությունը թույլ կտա բանկին կրճատել ՏՏ մշակմանն ուղղված ծախսերը եւ արագացնել նոր ՏՏ նախաձեռնություների մուտքը շուկա:

Դիտում՝ 7112

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW