Microsoft-ի ղեկավարի կառավարելու եւ հաջողության հասնելու բանաձեւը

11.01.2022 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Microsoft #Սատյա Նադելլա
Իմ սեփական փորձից եկել եմ այն եզրահանգման, որ անհրաժեշտ է ամեն օր սովորել ճիշտ կառավարել եւ ղեկավարել, Harvard Business Review-ին տված հարցազրույցում ասել է Microsoft-ի գլխավոր գործադիր տնօրեն Սատյա Նադելլան:

«Ուստի մենք մշակել ենք մեր մոդելը՝ Model, Coach, Care: Model-ը (մոդելավորի) եւ Coach-ը (սովորեցրու)՝ սրանք, հավանաբար, պարզ դրույթներ են: Բոլորն էլ հասկանում են, որ կառավարելն ու առաջնորդ լինելը արտոնություն է։ Դուք պետք է ինքներդ մոդելավորեք թիմային աշխատանքն այնպես, ինչպես դա ձեզ անհրաժեշտ է: Եվ դուք պետք է իսկապես լավ «մարզիչ» լինեք:

Իսկ վերջին բաղադրիչը՝ Care (հոգ տանելը), իսկապես արդիական է այսօր, հատկապես, երբ մարդու կողքին լինելու եւ մարդկանց հետ անընդհատ շփվելու հնարավորություն չկա: Ի՞նչ է նշանակում այս մտահոգությունը։ Կարեկցանք դրսեւորելու եւ այն մարդկանց դրության մեջ մտնելու ունակությունը, ում ղեկավարում կամ առաջնորդում եք:

Կարեւոր է հասկանալ, որ խնդիրը միայն համավարակի, մեկանգամյա անսպասելի եւ անհավանական իրադարձության մեջ չէ, որն ազդում է բոլորիս վրա: Մեզանից յուրաքանչյուրի վրա ազդում է մեր առանձնահատուկ հազվագյուտ իրադարձությունը մեր անհատական հանգամանքներում: Բայց մենեջերները, ովքեր ուշադիր հետեւում եւ հոգ են տանում իրենց աշխատակիցների մասին, կարող են հասկանալ իրավիճակը եւ օգնել մեզ հաղթահարել այն»,- ասել է Նադելլան:

Նա վստահ է, որ կան բաներ, որոնք կարող են օգնել մեզ ավելի արդյունավետ կառավարել, հոգ տանել թիմի մարդկանց մասին եւ, ի վերջո, բարելավել մեր արդյունքները:
Դիտում՝ 4673
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW