ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող մաքսային ծառայությունները: ՊԵԿ-ում հիշեցրել են, որ հուլիսի 1-ից ներդրվել է վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը թույլ է տալիս տնտեսվարողներին բանկային քարտով վճարման միջոցով կատարել իրենց մաքսային պարտավորություններն առանց բանկ եւ մաքսատուն այցելելու։«Մաքսային եւ այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով կարող են մուտք գործել «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգ եւ հաշված րոպեների ընթացքում կատարել անհրաժեշտ վճարումները:Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից ներմուծվող կամ արտահանվող ապրանքները բացթողնելու հիմք է հանդիսանում։Էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը հատկապես կարեւոր է համավարակի տարածման պայմաններում։ Թեթեւացել է մաքսային մարմինների ծանրաբեռնվածությունը։Համակարգը նաեւ նպաստում է հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Մեկ հարթակում հսկվում է վճարումների ամբողջ շարժը, արդյունքում՝ նվազեցվում են ռիսկերը»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2552