Վահան Քերոբյան․ Գյուղմթերքի արտահանման մասով «ամեն ինչ լավ է»

01.07.2021 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #գյուղմթերք #արտահանում
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ թեեւ վերջին շրջանում շատ են քննարկվում գյուղատնտեսության, մասնավորապես՝ ոռոգման հետ կապված հարցերը, բայց գյուղմթերքի արտահանման մասով «ամեն ինչ լավ է»։

Նախարարի պաշտոնակատարն ասել է, որ մինչ այս պահը արտահանվել է 21 000 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 7 200 տոննայի հետ համեմատ։

«Մենք արդեն գերազանցել ենք նախորդ ամբողջ տարվա ծավալը, երբ արտահանվել էր 19 700 տոննա։ Կարծում ենք՝ այս տարի ծիրանի մասով 50-70%-ով ավել արդյունք կունենանք։ Ընդհանուր գյուղմթերքի մասով վիճակն էլ ավելի լավ է։ Մոտավորապես, կրկնակի ավել մթերք ենք արտահանել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Կարծում եմ՝ տեմպը կպահպանվի եւ իմ նշած արդյունքը կկարողանանք ակնկալել ամբողջ տարվա համար»,- ասել է Վահան Քերոբյանը։
Դիտում՝ 4803
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW