Deutsche Bank. Գնաճի անտեսումը կործանարար նոր ճգնաժամի կհանգեցնի
09.06.2021 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ thestreet.com

Վերլուծաբանները գտնում են, որ ներկայումս տնտեսությունը խթանվում է` միաժամանակ անտեսելով գնաճային մտահոգությունները, ինչը սխալ մոտեցում է: Նրանք վստահ են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից դրամական քաղաքականության խստացումից հրաժարվելը, քանի դեռ գնաճը չի ցուցադրել կայուն աճ, տնտեսական ծանր հետեւանքներ կունենա:
Այսպես, ըստ Deutsche Bank-ի գլխավոր տնտեսագետ Դեւիդ Ֆոլկերտս-Լանդաուի, գնաճային գործընթացներին արձագանքելու ձգձգումը «կարող է հանգեցնել զգալի անկման եւ առաջացնել ֆինանսական խնդիրների շղթա ամբողջ աշխարհում, հատկապես զարգացող շուկաներում»:
Ամերիկացի քաղաքական գործիչները կարծում են, որ գնաճի ներկայիս աճը ժամանակավոր երեւույթ է, եւ այն կնվազի հենց մատակարարման խափանումներն ավարտվեն, եւ կորոնավիրուսային ճգնաժամի հետեւանքները հաղթահարվեն:
Deutsche Bank-ի վերլուծաբանները համաձայն չեն այս տեսլականի հետ եւ հայտարարում են, որ տնտեսության ագրեսիվ խթանումը կհանգեցնի գնաճի, իսկ FRS-ը վատ պատրաստված կլինի դրան: Ըստ Ֆոլկերտս-Լանդաուի՝ գնաճը կվերականգնվի, դրա անտեսումը «թողնում է համաշխարհային տնտեսությունը դանդաղ գործողության ականի վրա»: «Հետեւանքները կարող են կործանարար լինել՝ հատկապես հասարակության առավել խոցելի խավերի համար»,- զգուշացրել է բանկի գլխավոր տնտեսագետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: