Փաշինյան. Բիզնեսը պետք է շատ շահագրգռված լինի պատվաստումով

29.04.2021 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կորոնավիրուս #պատվաստանյութ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման մեծ ներուժ կա, բայց այն պատշաճ չափերով ու մասշտաբներով չի իրականացվում:

Նրա խոսքով՝ դա ոչ միայն առողջապահական, այլեւ տնտեսական որոշակի ռիսկեր է առաջացնում:

«Մեր բիզնեսը պետք է շատ շահագրգռված լինի պատվաստումով: Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում պատվաստման շոշափելի ցուցանիշ չարձանագրենք, մեր զբոսաշրջային բիզնեսն այս տարի եւս կարող է շատ մեծ պրոբլեմներ ունենալ: Շատ կարեւոր եմ համարում, որ խլացվեն բոլոր այն ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ իրենք պետական մարմիններում պատվասումների առաջնորդություն պետք է ստանձնեն:
Դիտում՝ 1028

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW