ՀՏՖ հետազոտության համաձայն, Հայաստանը առեւտրի խթանման մակարդակով ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է առաջին տեղը

17.06.2008 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008-ի “Համաշխարհային առեւտրի խթանման զեկույցում”##, որը հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի /ՀՏՖ/ կողմից, աշխարհի 118 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ տեղը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնել են “Տնտեսություն և արժեքներ” հետազոտական կենտրոնում, որը հանդիսանում է Հայաստանում ՀՏՖ գործընկերը, Հայաստանը առեւտրի խթանման մակարդակով ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է առաջին տեղը` գերազանցելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Ուկրաինան (68), Ադրբեջանն (78) ու Ռուսաստանը (103):

Ըստ շուկայի մուտքի ազատության Հայաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը, ինչը վկայում է այն մասին, որ երկրի տնտեսական քաղաքակնությունը բավականաչափ խրախուսում է արտասահմանյան ընկերությունների մուտքը շուկա:

Համաձայն զեկույցի, առանձին 10 հենասյուներով արտահայտված միջազգային առեւտուրը պայմանավորող գործոններից Հայաստանում հատկապես արդյունավետ են տարիֆային և ոչ տարիֆային սահմանափակումները (14-րդ տեղ) և գործարար միջավայրը կարգավորող օրենսդրական դաշտը (47-րդ տեղ):

Ըստ զեկույցի` ոլորտում Հայաստանի ցուցաբերած արդյունքներից առավել խոցելի են մաքսային կարգավորման արդյունավետությունը (103-րդ տեղ), սահմաններում կարգավորող մարմինների գործունեության թափանցիկությունը (92-րդ տեղ), փոխադրամիջոցների առկայությունը եւ որակը (89-րդ տեղ), ինչպես նաեւ տեղեկատվական եւ հաղորդակցման միջոցների հասանելիությունը և որակը (86-րդ տեղ):

Դիտում՝ 5317
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW