ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է United Travel ընկերությանը

02.04.2021 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #United Travel
ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ United Travel ընկերությունը համագործակցում են դեռեւս 2015թ.-ից հաշվարկադրամարկղային եւ փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում:

Բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքները հանդիսանում են United Travel ընկերության՝ ավիաընկերությունների հանդեպ վճարային պարտավորությունների կատարման ֆինանսական ապահովություն՝ տալով ընկերությանը գործընկերների հետ հարաբերությունների անընդհատության հնարավորություն:

United Travel-ը տուրիստական գործակալություն է, որն իր հաճախորդներին ապահովում է ճանապարհորդության եւ տեղեկատվական ծառայությունների լայն տեսականի տարբեր ոլորտներում. միջազգային զբոսաշրջություն եւ հանգիստ, շրջագայություններ եւ էքսկուրսիաներ, վիզայի ձեւակերպում, տոմսերի եւ հյուրանոցների ամրագրում, փոխադրումների կազմակերպում:

1996թ-ից ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով եւ կազմակերպում է շրջագայություններ: Ընկերությունն ունի կնքված  համաձայնագրեր խոշոր տուրիստական գործակալների հետ, ինչպիսիք են Aeroflot-Ռուսական ավիաուղիներ, Qatar Airways, Siberia Airlines, AZIMUTH Airline, Nordwind Airlines, Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ, Բելավիասերվիս, Ավստրիական ավիաուղիներ, Air Arabia, Air France, Fly Express:

Բանկի ֆինանսավորումը հնարավորություն կտա ընկերությանն արդյունավետ օգտագործել սեփական դրամական միջոցներն, իրականացնել վաճառված տոմսերի հետաձգված վճարումներ` ապահովելով վաճառքների անընդհատ հոսք:

«Միջին բիզնեսի  վարկավորումը եւ սպասարկումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել  կարեւոր ոլորտներից է: Բանկը կորպորատիվ հաճախորդներին մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ․ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ կիրառվում է ֆինանսավորման անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես գործունեության  առանձնահատկությունները:

Բանկային երաշխիքը տուրիստական գործակալությունների/տուրօպերատորների ֆինանսավորման ամենաարդյունավետ գործիքն է, որն ապահովում է ընկերության վճարային եւ պայմանագրային պարտավորությունների կատարում: Այս ֆինանսական գործիքի հիմնական առավելություններն են  ծախսերի խնայումը (ավելի մատչելի է վարկային միջոցների համեմատությամբ) եւ գործարքների իրականացման հետ կապված ռիսկերի նվազեցումը: Բանկային երաշխիքը հանդիսանում  է հաճախորդի ֆինանսական կայունության եւ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բանկային երաշխիքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2248
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW