Կոստին. ՎՏԲ-ի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցներ չեն սպասվում

29.03.2021 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անդրեյ Կոստին #ՎՏԲ #պատժամիջոցներ
ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը մոտ ապագայում չի սպասում բանկի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցների:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, բանկիրն այս մասին ասել է լրագրողների հետ ՎՏԲ-ի թոփ մենեջերների հանդիպմանը:

««Կլիման» ավելի  խստաշունչ է դառնում, բայց մենք արդեն վաղուց դադարել ենք կենտրոնանալ արեւմտյան շուկաների, արեւմտյան փողերի վրա, ուստի այս առումով դա մեզ իրականում այնքան էլ «չի հարվածում»: Ինչ վերաբերում է հետագա, միգուցե, ավելի կոշտ պատժամիջոցներին, ապա մենք դրանք նույնիսկ նախագծում չենք տեսնում: Մենք ելնում ենք ներկայիս իրավիճակից. բանկի նկատմամբ պատժամիջոցները կմնան այն մակարդակում, որում առկա են, եւ բանկի գործունեության որոշ պահերին ուղղակիորեն չեն դիպչի հնարավոր նոր պատժամիջոցները»,- ասել է նա:

Միաժամանակ Կոստինը նշել է, որ ցանկացած պատժամիջոցներ ազդում են տնտեսության եւ բանկի հաճախորդների վրա: «Սա, իհարկե, կարող է բացասական արդյունք ունենալ»,- նշել է ՎՏԲ-ի ղեկավարը:

Խոսելով պատժամիջոցների ռեժիմի մասին ընդհանրապես, նա ասել է, որ լավագույն դեպքում իրավիճակը չի փոխվի, վատագույնի դեպքում՝ կզարգանա բացասական:
Դիտում՝ 1984
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW