Եվրասիական տնտեսական ինտեգրման մինչեւ 2025թ. զարգացման ռազմավարությունը նախատեսում է ուսումնասիրել միանգամյա օգտագործման պլաստիկի, այդ թվում՝ պարկերի ներմուծման եւ արտադրության փուլային արգելք մտցնելու հարցը, «Իզվեստիա»-ին հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ հանձնաժողովը համապատասխան պլան է պատրաստում:«ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության կարեւորագույն ուղղություններից մեկը համատեղ մեծածավալ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացման ջանքերի մեկտեղումն է, այդ թվում` «կանաչ» տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում»,- նշել են ԵՏՀ-ում:Բելառուսը սատարում է այս միջոցները, Ռուսաստանը պատրաստ է քննարկել դրանք: Ռազմավարության ծրագրի նախագիծը, որն առաջարկում է միանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելը, նախատեսվում է հաստատել մինչեւ մարտի վերջ, «Իզվեստիա»-ին ասել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում:«ԵԱՏՄ անդամ երկրներում զարգացումներ են նկատվում միանգամյա օգտագործման պլաստիկի արտադրությունն ու սպառումը արգելելու հետ կապված: Այսպես՝ Հայաստանը 2023-ից, իսկ Ղազախստանը՝ 2025-ից նախատեսում են պլաստիկ պարկերի իրացման ամբողջական արգելք մտցնել: Ղրղզստանում առաջարկվում է արգելել պլաստիկ պարկների եւ տարաների օգտագործումը Իսիկ-Կուլի շրջանում: Բելառուսում այս տարվա սկզբից սահմանափակումներ կան հանրային սննդի որոշակի հաստատություններում միանգամյա օգտագործման սպասքի օգտագործման համար»,- գրում է պարբերականը: Tweet Դիտում՝ 3595