Գյուղատնտեսական գործունեության ակտիվացման աջակցող Գյուղական ֆինանսավորման կառույցը (ԳՖԿ) 2005-2020թթ․ ընթացքում ֆինանսավորել է շուրջ 11 000 շահառուի։ Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է ԳՖԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը:ԳՖԿ-ն իրականացնում է ֆինանսական միջազգային ծրագրեր, որոնց նպատակն է երկարաժամկետ եւ նպատակային փոխառություններ տրամադրել ծրագրերին մասնակից փոքր եւ միջին տնտեսավարողներին՝ արտոնյալ մարման ժամանակացույցով եւ շուկայականից ցածր տոկոսադրույքներով: Փոխառությունները տնտեսավարողներին տրամադրվում են միջնորդավորված՝ ԳՖԿ-ի ծրագրերին մասնակից 20 ֆինանսական կառույցների՝ 8 առեւտրային բանկերի եւ 12 վարկային կազմակերպությունների միջոցով։ Միջազգային ծրագրերի մասով ԳՖԿ-ի հիմնական գործընկերն է Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամը (IFAD)։ 2005-2020 թթ․ ընթացքում կառույցն իրականացրել եւ շարունակում է իրականացնել 7 միջազգային ծրագիր։ԳՖԿ-ն մշակում է տարբեր վարկային պրոդուկտներ՝ կախված ծրագրի եւ շուկայի պահանջներից։ Վարկավորման հիմնական ուղղություններն են՝ անասնապահությունը, այգեգործությունը, ջերմոցային տնտեսությունը, տեխնիկայի եւ սարքավորումների լիզինգը, մշակաբույսերի զարգացումը, վերամշակումը, թռչնաբուծությունը, ձկնաբուծությունը, մեղվաբուծությունը եւ այլ ճյուղեր։ Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաեւ 2021-ին նախատեսվող նախաձեռնությունների թվում է պետական սուբսիդավորման ծրագրերով նախատեսված 9 ծրագրի ֆինանսական գործընթացների կառավարման կազմակերպումը։ Tweet Դիտում՝ 2643