Դամասկոսի հայությունը միացել է համազգային դրամահավաքին

07.11.2020 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Դամասկոսի հայությունը, չնայած Սիրիայում տիրող ծանր իրավիճակին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին նվիրաբերել է $25 հազարին համարժեք գումար:

Այս մասին տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

Նախօրեին Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը կոչ էր արել Հայաստանում եւ համայն սփյուռքում բնակվող բոլոր հայ գործարարներին, բարերարներին, միություններին, կազմակերպություններին, անհատներին` անել առավելագույնը հանուն հայ ժողովրդի անվտանգության։

Համազգային դրամահավաք-արշավը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին։ Նյութը հրապարակելու պահին նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է $164,969,040:

Նվիրատվությունները շարունակվում են:
Դիտում՝ 2619

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW