Արցախցիների կենսաթոշակի նշանակման հարցը հնարավոր է լուծել նաեւ ՀՀ-ում

27.10.2020 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #կենսաթոշակ
Ս.թ. հոկտեմբերի 27-ից կկազմակերպվի Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաեւ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծի կամ  060-654-089, 097-24-64-75 հեռախոսահամարներով:
Դիտում՝ 1963

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW