«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամը $1 մլն է նվիրաբերել համահայկական շարժմանը։«Համահայկական շարժումն օր օրի նոր թափ է ստանում: Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։ Միայն միասին մենք կարող ենք պահպանել մեր ժառանգությունը: Կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,- նշել են Հիմնադրամում։«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային միասնական դրամահավաք-արշավը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին։ Նյութը հրապարակելու պահին նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է $85,935,845: Նվիրատվությունները շարունակվում են: Tweet Դիտում՝ 4511