«Լիդիան»-ը ծրագրում է սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթաց
11.08.2020 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Լիդիան»

«Վերջին երկու տարիների ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով «Լիդիանը» եւ կապալառու ընկերությունները ստիպված էին կրճատել ավելի քան 1400 աշխատատեղ, այդ թվում՝ Ամուլսարի հարակից համայնքներից: Այս ցավալի գործընթացը նպաստեց համայնքներում արտագաղթի աճին, տեղի բնակչությանը կանգնեցրեց սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի առաջ: Մեր տվյալներով, վերջին երկու տարիների ընթացքում այս համայնքներից արտագաղթել է մոտ 500 մարդ:
Այս ողջ ընթացքում «Լիդիանը» համայնքի բնակիչներից ստացել է աջակցության, աշխատատեղերի վերաբացման բազմաթիվ դիմումներ: Անկախ ստեղծված իրավիճակից՝ «Լիդիանը» միշտ եղել է համայնքի բնակչի կողքին եւ եւս մեկ անգամ վերահաստատում է իր որդեգրած դիրքորոշումը: «Լիդիանը» օրենքի շրջանակներում ծրագրում է սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթացը: Որպես առաջին քայլ ընկերությունը հայտարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց` հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթն ու կադրերի արտահոսքը:
Ամուլսարի շրջակա համայնքներից ցանկացողները կարող են օգոստոսի 12-ից սկսած իրենց մասին անհրաժեշտ տեղեկությունները ուղարկել info@lydianarmenia.am էլեկտրոնային հասցեին կամ փոխանցել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: