Հաշվի առնելով IDBank-ի ու Idram-ի համագործակցության արդյունավետությունը՝ ընկերությունները հայտարարում են ռազմավարական համագործակցության ընդլայնման մասին եւ օգտատերերի լայն շրջանակի առաջարկում են համատեղ թվային նոր ծառայություններ։Ինչպես նշել են բանկում, այսօր կայացած առցանց շնորհանդեսի ընթացքում ընկերությունները ներկայացրեցին «Rocketline» նորարար թվային պրոդուկտը։«Այսօր մենք մեծ հաճույքով ներկայացնում ենք համագործակցության նոր պտուղը՝ Rocketline-ը։ Դա թվային գործիք է անհպում եւ առցանց գնումների ոլորտում, որը նորույթ է հայաստանյան շուկայում»,- ասել է IDBank-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։ Նրա խոսքով՝ Rocketline-ը կարելի է անվանել նաեւ հեղափոխական թվային ապառիկ, բայց՝ ավելի հարմարավետ եւ ամբողջական, քան մինչ օրս հնարավոր էր պատկերացնել։ Idram-ի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանն էլ իր խոսքում նշել է, որ Rocketline-ը լիարժեք վճարման ազատություն է տալիս հաճախորդներին։ «Եթե մեզ բոլորիս ծանոթ ապառիկը սահմանափակում է այն խանութների ցանկը, որտեղից կարող ենք ապրանք ձեռք բերել ապառիկով, ապա Rocketline-ը լայն ընտրություն է տալիս. այն աշխատում է ամենուր, որտեղ հնարավոր է վճարումը Idram-ով՝ 300-ից ավելի ծառայություններից օգտվելիս, 3000-ից ավելի վաճառակետերում QR եւ NFC-ով վճարելիս եւ անգամ 300-ից ավել առցանց խանութներում, եթե այնտեղ ինտեգրված է Idram-ով վճարելու հնարավորություն»։ Շնորհանդեսին ներկայացվեցին Rocketline-ի առավելությունները. - Միաժամանակ բանկի եւ Idram-ի հաճախորդ հանդիսացողների համար նախահաստատված սահմանաչափ՝ առցանց ավելացման հնարավորությամբ- Չկա մարման պարտադիր գրաֆիկ. հաճախորդն իր ֆինանսական միջոցների կառավարման ճկուն գործիք է ստանում՝ ընտրած 3 կամ 6 ամսվա ընթացքում հնարավոր է մարել ըստ հարմարության - RocketLine-ով կարող ենք վճարել նույնիսկ առօրյա գնումների համար, այնպիսի իրեր կամ ապրանքներ գնելիս, որոնց դեպքում երբեք ապառիկ չի կիրառվել նախկինում. անգամ կոմունալները վճարելիս, սրճարանի հաշիվը փակելիս կամ սուպերմարկետում գնումները կատարելիս,- Աշխատում է եւ՛ հավելվածով, եւ՛ վեբ տարբերակով,- Գործընթացն արագ է, հավելյալ թղթաբանություն չի պահանջում ո՛չ գնորդից, ո՛չ էլ վաճառողից. ամեն ինչ օնլայն է եւ արագ,- Օգտվելը չափազանց հեշտ է. հավելվածի կամ վեբ տարբերակի միջոցով գնում կատարելիս պարզապես պետք է ընտրել «վճարել 3 ամսից» կամ «վճարել 6 ամսից»։Բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով պրոդուկտի առանձնահատկությունները նշեց, որ Rocketline-ը հնարավորություն է տալիս Idram-ի եւ IDBank-ի հաճախորդներին առանց որեւէ ջանք թափելու Idram հավելվածում եւ IDBanking.am առցանց հարթակում ունենալ անձնական սահմանաչափ (պահուստային գումար) IDBank-ի կողմից։ «Rocketline-ի նվազագույն նախահաստատված սահմանաչափը՝ 10.000 դրամ, բանկում այն անվանում են welcomelimit, եւ այն ավտոմատ կերպով տրվում է IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ։ Անձնական սահմանաչափը կարելի է օգտագործել սկսած 3000 դրամ գնումների/վճարումների համար՝ ամբողջովին կամ մաս-մաս»։ «Եթե IDBank-ի հաճախորդ չեք, սահմանաչափից օգտվելու համար ընդամենն անհրաժեշտ է անցնել հեռավար նույնականացում Idram բջջային հավելվածի միջոցով եւ դառնալ բանկի հաճախորդ։ Նաեւ կա հնարավորություն բարձրացնել Rocketline-ի սահմանաչափը. դրա համար ընդամենը մի քանի քայլով հենց Idram հավելվածից կամ IDBanking.am հարթակից համապատասխան կոճակը սեղմելով՝ կարելի է դիմել բանկ եւ հաշված վայրկյանների ընթացքում ստանալ Ձեր վարկային պատմությանն ու վարկարժանությանը համապատասխանող՝ մինչեւ 10 մլն ՀՀ դրամ անձնական սահմանաչափ։Շնորհանդեսի մասնակիցները նշել են, որ Rocketline-ի անձնական սահմանաչափը հնարավոր է ստանալ մի քանի պարզ քայլով, օգտատիրոջը տրամադրված, ինչպես նաեւ նրա կողմից օգտագործված գումարի չափը տեսանելի կլինեն Idram հավելվածում եւ IDBanking.am հարթակում, իսկ այն մարելը նույնքան հեշտ է, որքան ստանալը. ամեն ինչ՝առցանց, արագ եւ հարմարավետ»,- նշված է հաղորդագրության մեջ ։ Շնորհանդեսի ավարտին բանկի եւ Idram-ի աշխատակիցները փորձարկեցին պրոդուկտը։ Rocketline-ի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 11485