Կորոնավիրուսի համավարակի արդյունքում հյուրանոցային ոլորտում իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Երեք ամիս շարունակ զրոյական եկամուտ ունեցող ոլորտում զանգվածային կրճատումներ են սկսվել։ Այս մասին ահազանգում է «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։ Դեռ երեք ամիս առաջ՝ կանխատեսելով նման իրավիճակ, ոլորտի մասնագետներն իրենց մտավախությունն ու ավելի քան 40 երկրի՝ տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների փորձի ուսումնասիրության արդյունքը բաց նամակով փոխանցել են Կառավարության պատկան մարմիններին, այդ թվում՝ Զբոսաշրջության Կոմիտեին, Էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ Վարչապետի աշխատակազմին։ 21.04.2020 | 08:51 Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան կրկին դիմել է վարչապետին ՀԿ-ում այժմ նշում են, որ Կառավարության դանդաղ եւ ոլորտում ստեղծված իրավիճակին ոչ համաչափ արձագանքի արդյունքում խնդիրը չի լուծվում եւ շարունակելու է խորանալ՝ բերելով անդառնալի հետեւանքների։«Հակահամաճարակային պայքարի ձախողման պատճառով Հայաստանը հայտնվեց մի իրավիճակում, որ բոլոր այն երկրներում, որոնց հետ ունի ցամաքային սահման կամ որտեղից մինչ այդ գործում էին թռիչքներ, այժմ գտնվում են համաճարակային անհամեմատ ավելի բարվոք իրավիճակում։ Այդ երկրները այսուհետ կխուսափեն բացել Հայաստանի հետ սահմանը եւ վերսկսել թռիչքները, քանի որ այն լի է իրենց համար ռիսկերով։Թարմ օրինակ է Վրաստանի արգելքը Հայաստանից եկող զբոսաշրջիկների համար։ Այս փաստը ցույց է տալիս, որ մինչեւ Հայաստանը չհաղթահարի համաճարակի ալիքը եւ չնվազեցնի վարակման ռիսկը առնվազն դեպի մեր երկիր տուրիստական հոսքեր ապահովող գլխավոր երկրների (Եվրոպական երկրներ, Ռուսաստան, Վրաստան) մակարդակի, այդ երկրները թույլ չեն տա իրենց բնակչության մուտքը Հայաստան։ Սա կոչնչացնի առանց այն էլ ավերված զբոսաշրջային ոլորտը»,- նշում են «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա-ում։ 01.06.2020 | 23:56 Վրաստանը չի կարողանա բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար ՀԿ-ն նաեւ նշում է, որ եթե Վրաստանը, որի զբոսաշրջության մեծ ծավալը ձեւավորվում է Հայաստանից ժամանողների հաշվին, նման արգելք է դնում, ապա կարելի է ենթադրել, որ այլ երկրներ եւս կանեն նույնը։«Վրաստանի՝ օգնության ձեռք մեկնելու կոչերից կարելի է եզրակացնել, որ հարեւան երկրի կառավարությունը հետաքրքրված է իր երկիր զբոսաշրջային հոսք ապահովելով։ Միեւնույն ժամանակ, հույս չունենալով, որ Հայաստանին կհաջողվի միայնակ հաղթահարել համաճարակային ճգնաժամը, Վրաստանը պատրաստակամություն է հայտնում ամեն կերպ օժանդակել՝ լուծելու համաճարակային խնդիրը, միայն թե այս ամառվա ընթացքում չկորցնի մեր քաղաքացիների՝ դեպի Վրաստան գնացող եւ իրենց երկրի համար որոշիչ նշանակություն ունեցող, արդեն ավանդական դարձած տուրիստական հոսքը։Աշխարհի շատ երկրներ, հաջողություններ արձանագրելով համաճարակի դեմ պայքարում, սկսել են միմյանց հետ բացել սահմանները, որը հանդիսանում է ներգնա տուրիզմի վերակենդանացման առաջին քայլը։ Ցավոք, դատելով օրեցօր ահագնացող վիճակագրությունից, մեր երկիրը դեռ շատ հեռու է նման սցենարից։Ներկա իրավիճակը կարելի է բնութագրել այսպես՝ 2020 թվականի զբոսաշրջային սեզոնին Հայաստանը հայտնվել է խաղից դուրս վիճակում»,- նշել են «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ում։ Tweet Դիտում՝ 2296