Կոմունալ վճարումների օժանդակության մասով շահառուների թիվը գերազանցել է 1 մլն-ը

06.05.2020 | 09:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#կոմունալ վճարումներ #օժանդակություն
Մայիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացմանն ուղղված տնտեսական եւ սոցիալական օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ:

Այդ մասին կառավարությունում կայացած քննարկումների ժամանակ ասել է
փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Աջակցություն է ստացել շուրջ 24 000 տնտեսվարող, 360 000 ֆիզիկական անձ:

Կոմունալ վճարումների համար տրամադրված օժանդակության շահառուների քանակը գերազանցել է 1 միլիոնը:

Խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի հետեւանքների մեղմմանն առնչվող նոր գաղափարներ, որոնք վերաբերում էին սոցիալական թիրախային աջակցության շահառուների շրջանակի ընդլայնմանը, տնտեսական օժանդակության գործիքների կիրառմանը, գյուղացիական տնտեսությունների խթանմանը։
Դիտում՝ 8491

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW