Հայբիզնեսբանկը, ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ կապված COVID-19 վիրուսի հետ, որոշում է կայացրել ս.թ մարտի 16-ից մինչեւ ս.թ մայիսի 30-ը ներառյալ, հետաձգել ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները (մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման եւ այլ վճարները) տվյալ ժամանակահատվածի համար: Ինչպես նշել են բանկում, այս հանգամանքը որեւէ բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդների վարկային պատմության վրա: Միեւնույն ժամանակ, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցուցաբերվելու է անհատական մոտեցում:Եթե հաճախորդի վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկնում է ս.թ մարտի 16-ից մինչեւ ս.թ մայիսի 30-ը, ապա տվյալ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչեւ մայիսի 30-ը, ինչը եւս բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վրա:Հայբիզնեսբանկի բոլոր հաճախորդները, ներառյալ ֆիզիկական եւ/կամ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կցանկանան շարունակել իրենց վարկերի մարումները առանց հետաձգման, կարող են կատարել իրենց վարկի հերթական մարումները՝ ըստ սահմանված իրենց ժամանակացույցի:«Բանկի մասնաճյուղերում կուտակումներից խուսափելու եւ հերթերի կառավարման համակարգի առավելագույն արդյունավետության համար, հորդորում ենք օգտվել հեռահար բանկային ծառայություններից: Հայբիզնեսբանկի Ինտերնետ բանկինգ եւ Մոբայլ Բանկինգ ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին օգտվել տարատեսակ բանկային ծառայություններից՝ առանց բանկ այցելելու»,- նշվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4758