Evocabank-ը գարնանային ավանդային ակցիա է գործարկում

03.03.2020 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #ավանդ #ակցիա
Մարտի 2-ից մայիսի 31-ը ներդնելով ավանդ Evocabank-ում՝ ավանդատուները կստանան հնարավորություն մասնակցելու վիճակահանությանը եւ կրկնապատկելու իրենց ավանդի տոկոսադրույքը:

Ակցիային կմասնակցեն նշված ժամանակահատվածում առավելագույնը 10 000 000 դրամ կամ $20 000 ներդրած բոլոր Դասական եւ EvocaONLINE ավանդները: Ակցիայի ավարտին վիճակահանության արդյունքում, պատահականության սկզբունքով, կընտրվի 3 հաղթող ավանդ, որոնց տոկոսադրույքները կկրկնապատկվեն մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտը։

Ներդնելով ավանդ Evocabank-ում՝ կարելի է ստանալ բարձր եկամուտներ՝

- մինչեւ 10,75%՝ դրամով ավանդների դեպքում, իսկ ակցիայի հաղթող ավանդների դեպքում՝ տարեկան մինչեւ 21,5% (եթե տոկոսագումարները վճարվում են տարեկան) /տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 10,75%՝ դրամով ավանդների, եւ 21,5%՝ ակցիայի հաղթող ավանդների դեպքում/,

- մինչեւ 5,75%՝ դոլարով ներդրված ավանդների դեպքում, իսկ ակցիայի հաղթող ավանդների դեպքում՝ տարեկան մինչեւ 11,5% (եթե տոկոսագումարները վճարվում են տարեկան) /տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 5,75%՝ դոլարով ավանդների դեպքում, եւ 11,5%՝ ակցիայի հաղթող ավանդների դեպքում/:

Վիճակահանությունը կկայանա հուլիսի 3-ին: Վիճակահանությանը կմասնակցեն միայն վիճակահանության պահին գործող ավանդները:

Բանկից հայտնում են նաեւ, որ եթե ինչ-ինչ պատճառներով Ձեր գումարը անհրաժեշտ լինի Ձեզ մինչեւ ավանդային պայմանագրի ժամկետի ավարտը, բանկը կիրականացնի ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ բարձր տոկոսադրույքներով՝

- Ավանդը մինչեւ 365 օր պահելու դեպքում՝
•    0,5%՝ դրամ,
•    0,1%՝ դոլար։

- Ավանդը 366 - 1,095 օր պահելու դեպքում՝
•    8,75%՝ դրամ,
•    4,25%՝ դոլար։

Ավանդային պայմանագիր կնքելիս եւ ավանդային պայմանագրի գործողության ընթացքում այլ վճարներ եւ սպասարկման միջնորդավճարներ չեն գանձվում:

«Ավանդատուին վճարված տոկոսագումարները ենթակա են հարկման՝ ստացված եկամուտի 10%-ի չափով: Ավանդի հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համապատասխան սահմանաչափով:

Evocabank-ը, որպես նորարար եւ ժամանակակից բանկ, մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ մատուցելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 10063
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW