Հայաստանը ՀԲ-ի «Կանայք, բիզնեսը եւ օրենքը» զեկույցում 69-րդն է
15.01.2020 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://new-retail.ru/

Զեկույցի հեղինակները կնոջ գործնական կյանքի 8 չափորոշիչներ են սահմանել՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, մայրական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում եւ կենսաթոշակ։
Հայաստանի մասով զեկույցում նշվում է կենցաղային բռնությունից կանանց պաշտպանության մասին օրենքի ուժի մեջ մտնելը:
Թուրքիան ստացել է 82,5 միավոր, Ադրբեջանը՝ 78,8, Վրաստանը՝ 85,6, Ռուսաստանը՝ 73,1։
ՀԲ փորձագետները նշում են, որ վերջին երկու տարիներին տնտեսական կյանքում տեղի է ունեցել կանանց մասնակցության նորմատիվ իրավական միջավայրի տեսանելի առաջխաղացում. 40 երկիր իրականացրել է բարեփոխումներ, որոնք թույլ կտան կանանց իրենց ավանդն ունենալ տնտեսական աճի ու զարգացման գործում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: