Հայաստանի ներդրումային միջավայրն առաջին անգամ ներկայացվել է Լոնդոնում

04.12.2019 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Լոնդոն #eRegulations Armenia
Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրի առավելություններն առաջին անգամ ներկայացվել են Լոնդոնում նոյեմբերի 27-28-ը անցկացված «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսում:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ներկայացվել է eRegulations Armenia նոր հարթակը, որտեղ քայլ առ քայլ նկարագրված են ներդրողների համար առավել կարեւոր 18 ընթացակարգերը։


«Կարեւորելով գործարար եւ ներդրումային միջավայրի շարունակական կատարելագործումը՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է աստիճանաբար ընդլայնել eRegulations Armenia հարթակում զետեղված ընթացակարգերի թիվը՝ միաժամանակ դրանք պարզեցնելով, ինչը կնպաստի կարգավորումների թափանցիկության բարձրացմանը եւ բիզնեսի ծախսատարության նվազեցմանը»,- ասված է հաղորդագրությունում:

eRegulations Armenia էլեկտրոնային հարթակը ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ջանքերով։
Դիտում՝ 1584

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW