Հոկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Կոնվերս Բանկի երկարամյա համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է Երեւանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը:Գալա-համերգի ընթացքում հնչել են Մոցարտի, Ջ. Գերշվինի եւ Բրամսի ստեղծագործությունները: Խմբավարն էր Ալեքսանդր Լիբրայխը(Գերմանիա): Ծրագրում ներառված առանցքային ստեղծագործության՝ Ջ. Գերշվնի Դաշնամուրի կոնցերտ լա մաժոր-ի մենակատարն էր հայտնի դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆինը:«Գերշվինի այս ստեղծագործությունը քիչ է կատարվում իր բարդության պատճառով: Սակայն այն աներեւակայելի հարուստ է էմոցիաներով եւ լավագույնս պատկերացում է տալիս Գերշվինի ստեղծագործական անհատականության, հարուստ ներաշխարհի մասին: Ուրախ եմ, որ փառատոնի շրջանակում մենք հնարավորություն ունեցանք ներկայացնել այս ստեղծագործությունը, եւ հայ ունկնդիրը մեծ ոգեւորությամբ ընդունեց այն»,- ասել է Ֆրեդդի Քեմփֆը:Ընդհանուր առմամբ, Երեւանյան երաժշտական 13-րդ միջազգային փառատոնին մասնակցել են հայտնի երաժիշտ-կատարողներ աշխարհի ավելի քան 15 երկրներից:«Մշակույթի՝ մասնավորապես, դասական երաժշտության հանրայնացման հարցում հասարակություն-բիզնես համագործակցության ձեւաչափը ամենաարդյունավետներից է: Վերջին տարիներին Կոնվերս Բանկը հանդես է գալիս Երեւանյան երաժշտական փառատոնի աջակից: Բանկի հետ մեր համագործակցությունը պատահական չէ. այն մշակույթի ոլորտում ամենաակտիվ բանկն է, որի հետ համատեղ նախագծերը հանրային ու մասնավոր հատվածների կառույցների համագործակցության լավագույն օրինակներից են»,- ասել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: Tweet Դիտում՝ 8291