Հայաստանը եւ Ղրղզստանը ճիշտ կփաթեթավորեն ԵԱՏՄ ներուժը

09.08.2019 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Սոորոնբայ Ժեենբեկով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական գործակցության խորացմանը, առեւտրաշրջանառության ծավալի ավելացմանը վերաբերող հարցեր։

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «պետք է աշխատել ողջ ներուժի իրացման ուղղությամբ, որպեսզի առեւտրաշրջանառությունն աճի՝ ի շահ մեր երկրների զարգացման»։

«Կարծում եմ՝ այն հնարավորությունը, որ տրամադրում է Եվրասիական տնտեսական միությունը, կարելի է փաթեթավորել, լիարժեք օգտագործել։ Իհարկե, մենք, եթե կարելի է այդպես ասել, ԵԱՏՄ փոքր երկրներ ենք եւ շատ ընդհանուր շահեր ունենք»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ «դա չի նշանակում, որ մյուս գործընկերների հետ ինչ-որ խնդիրներ կան»։

«Ուղղակի մենք ավելի հեշտ ենք հասկանում միմյանց խնդիրները եւ կարող ենք զարգացնել այն կառուցողական համագործակցությունը, որ կա Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ»,- հավելել է ՀՀ վարչապետը։

Սոորոնբայ Ժեենբեկովն էլ ասել է.

«Ձեր անձնական մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստին կնպաստի եվրասիական տարածքում համագործակցության զարգացմանը»:
Դիտում՝ 1476
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW