ԱԿԲԱ ֆեդերացիան եւ «Գերմանիայի բնության պահպանության միության» (NABU) հայաստանյան մասնաճյուղն ամփոփել են մարտ ամսին համատեղ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Դրամաշնորհի տրամադրման նպատակը Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացմանը նպաստելն է: Հայտարարված մրցույթին հայաստանյան տարբեր մարզերից դիմել են շուրջ 522 անհատ եւ կազմակերպություն` ներկայացնելով գյուղական տուրիզմի զարգացման վերաբերյալ իրենց ծրագրերը: Ստացված հայտերի ամփոփման արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 5 ծրագրի, որոնց իրականացմամբ Հայաստանի մի քանի մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ Սյունիքում գտնվող 5 տարբեր գյուղերում հնարավոր կլինի խթանել գյուղական տուրիզմի զարգացումը՝ զբոսաշրջիկներին տրամադրվող ծառայությունների որակական եւ քանակական աճի շնորհիվ: «Մեր առաքելությունը միայն ֆինանսական ծառայություններ տրամադրելու մեջ չէ: Մենք ձգտում ենք Հայաստանում տնտեսության՝ հատկապես համայնքներում մեր դերն ունենալ նրանց զարգացման գործում: Ունենալով NABU-ի նման լավ գործընկեր, հպարտությամբ կարող ենք նշել, որ մենք այդ ճանապարհով էլ շարժվել ենք եւ նպաստում ենք համայնքների զարգացմանը»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:ԱԿԲԱ ֆեդերացիան ստեղծվել է 2017-ին, որի նպատակն է խթանել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացմանը: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ NABU-ի համագործակցությունը մեկնարկել է 2015-ին: Tweet Դիտում՝ 3440