Արդշինբանկը ներդրել է նոր՝ Խնայողական հաշիվ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կատարել դրամով ազատ միջոցների խնայողություն եւ դրանց դիմաց ամսական պարբերականությամբ ստանալ տոկոսագումարներ: «Խնայողական հաշվին օրական 50 000 դրամ եւ ավելի մնացորդի դիմաց տոկոսագումարը հաշվարկվում է՝ ելնելով 6-9,5 % տարեկան տոկոսադրույքից՝ կախված գումարը հաշվին պահելու ժամկետից: Որքան երկար է խնայողության ժամկետը եւ մեծ է գումարը, այնքան բարձր է տոկոսադրույքը:Խնայողական հաշվի բացումը, հաշվից գումարի կանխիկացումը եւ փոխանցումը բանկում առկա հաճախորդի այլ բանկային (քարտային) հաշվին կատարվում է անվճար»,-ասված է հաղորդագրությունում:Խնայողական հաշվի համալրումներն ու հաշվից փոխանցումները հասանելի են բանկի մոբայլ հավելվածի միջոցով: Մոբայլ բանկինգ հավելվածը ներբեռնելու եւ անհրաժեշտ կարգավորումներն անելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ:Խնայողական հաշվի պայմանների մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել այս հղումով: Tweet Դիտում՝ 10947