Վերաբացվել է Արդշինբանկի «Արտաշատ» մասնաճյուղը

26.04.2019 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ
Վերաբացվել է Արդշինբանկի «Արտաշատ» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գրասենյակում:

«Այստեղ առկա են բոլոր պայմանները հաճախորդներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու եւ սպասարկումը առավել հարմարավետ կազմակերպելու համար:

Մասնաճյուղն ունի 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի, որտեղ հաճախորդները կարող են շաբաթվա բոլոր օրերին եւ ցանկացած ժամի կատարել բանկային գործարքներ»,- ասված է հաղորդագրությունում:

Մինչեւ տարեվերջ բանկը նախատեսում է վերաբացել եւ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնել եւս 6 մասնաճյուղ:
 
«Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը՝ Երեւանում, 42-ը՝ ՀՀ մարզերում եւ 3 մասնաճյուղ Արցախում»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 1949

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW