Այսօր բացվել է Յունիբանկի «Գեւորգ Չաուշ» նոր մասնաճյուղը՝ ք.Երեւան, Բաշինջաղյան փողոց 188/5-6 հասցեով: Նոր մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում եւ արժեթղթերում, կոմունալ վճարումների ընդունում եւ այլն: Նոր մասնաճյուղում նաեւ տեղադրված են Յունիբանկի տերմինալներ, որոնց միջոցով հաճախորդներն ինքնուրույն կարող են իրականացնել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարումներ:«Մեր հաճախորդների թիվը գնալով աճում է: Նրանց համար հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով մենք որոշեցինք նոր մասնաճյուղեր բացել ծանրաբեռնված շրջաններում: «Գեւորգ Չաուշ»-ը մեր 47-րդ մասնաճյուղն է եւ ինչպես բոլորը, աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով` ապահովելով արագ եւ որակյալ սպասարկում», - ասել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը: Այս տարի Յունիբանկը նախատեսում է 5 նոր մասնաճյուղ բացել նաեւ մարզերում` Վանաձոր, Մասիս, Ապարան, Արարատ եւ Սիսիան քաղաքներում: Tweet Դիտում՝ 2846