ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունը պարզել է հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող Varks.am վարկային կազմակերպությունում ավազակություն կատարած եւ 1 188 000 դրամ հափշտակած անձի ինքնությունը։ Ոստիկանությունում նշել են, որ նույն օրը Երեւանի Աբովյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են Ադամ Բաղդասարյանին ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հիմնավորվել է, որ մայրաքաղաքում ապրող, 29-ամյա Բաղդասարյանը հունվարի 5-ին կողոպուտ է կատարել նաեւ Հալաբյան փողոցում գտնվող նույն վարկային կազմակերպությունում՝ հափշտակելով մոտ 1 500 000 դրամ, իսկ հունվարի 14-ին կողոպուտ է կատարել դարձյալ նույն վարկային կազմակերպության Դավիթաշենում գտնվող մասնաճյուղում՝ հափշտակելով մոտ 1 800 000 դրամ։ Ադամ Բաղդասարյանը ձերբակալվել է։ Tweet Դիտում՝ 2930