Fitch վարկանշային գործակալությունը 2019թ. Հայաստանի բանկային համակարգի համար կայուն հեռանկար է կանխատեսում:Ինչպես նշված է գործակալության տարածած հաղորդագրությունում, 2019թ. գործարար միջավայրում առկա միտումները նպաստավոր կլինեն բանկային համակարգի աճի, գործունեության եւ ակտիվների որակի տեսանկյունից:Մինչդեռ բանկերի վարկավորման ցուցանիշները կշարունակեն զգայուն մնալ փոխարժեքի տատանումների նկատմամբ՝ պայմանավորված դոլարայնացման բարձր մակարդակով: 03.12.2018 | 17:05 Fitch-ը պահպանել է Հայաստանի եւ Երեւանի B+ վարկանիշը՝ «դրական» հեռանկարով Fitch-ը կանխատեսում է, որ վարկավորման ծավալների աճը 2019-ին կկազմի մոտ 10%, որին կնպաստի տոկոսադրույքների մակարդակի անկումն ու տնտեսական աճը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ տնտեսության մեջ վարկավորման ազդեցությունը ներկայում պատմական բարձր մակարդակի վրա է:«Դոլարայնացման բարձր մակարդակը բանկային համակարգի կառուցվածքային ռիսկերից է, որը բացասաբար է անդրադառնում ակտիվների որակի վրա: Այդուհանդերձ, նոր վարկերը սկսել են տրամադրվել առավելապես տեղական արժույթով, որին նպաստում է նաեւ կարգավորման դաշտը: Տեղական արժույթով վարկերի տոկոսադրույքների նվազումն ավելի զգալի է, քան արտարժույթով վարկերի դեպքում է. եթե այս միտումը շարունակական լինի, տեղական արժույթով վարկ վերցնելն ավելի գրավիչ կդառնա, ինչը կնվազեցնի դոլարայնացման մակարդակը»,- ասված է հաղորդագրությունում:Գործակալության բնորոշմամբ՝ շահութաբերության մակարդակը համակարգում շարունակում է մնալ ցածր՝ չնայած վարկավորման ծավալների աճին եւ ռիսկի չափավորմանը:«Ցուցանիշի բարելավում տեսանելի ապագայում չենք ակնկալում, քանի որ շահույթի մարժայի վրա ճնշող ազդեցություն են թողնում մրցակցությունն ու «սառեցված» ակտիվների մեծ չափաբաժինը՝ պայմանավորված Կենտրոնական բանկի կողմից պարտադիր պահուստավորման բարձր պահանջներով»,- նշում է Fitch-ը: Tweet Դիտում՝ 10506