Սեպտեմբերին հարկերի հավաքագրումը ռեկորդային էր, ասել է Փաշինյանը

01.11.2018 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ՊԵԿ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2018թ. սեպտեմբերի գործունեության համար ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված հավաքագրումները կազմել են ավելի քան 120 մլրդ դրամ։

«Նման ցուցանիշ նախկինում երբեք չի եղել։ Սա ռեկորդային է»,- Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը։


Նա նկատել է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում ՊԵԿ-ի եւ գործարար միջավայրի հարաբերությունները բավական լարված են եղել։

«Այսօր արդեն փոխըմբռնման նոր մակարդակ եւ երկխոսության նոր փուլ է սկսվում»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ «առանց հարկատուների եւ հարկային մարմինների վարքի փոփոխության՝ լրջագույն խնդիրներ կառաջանան»։
Դիտում՝ 2468
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW