Հայաստանը պետք է դառնա ինդուստրիալ երկիր, ասել է նախագահը

07.09.2018 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Արմենիա էքսպո
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ «Հայաստանը պետք է դառնա ժամանակակից ինդուստրիալ երկիր, որն իր արտադրանքը կարողանում է արտահանել»։

Այս մասին նա ասել է «Արմենիա էքսպո-2018» ամենամյա ցուցահանդեսային ֆորումի բացման շրջանակում:

Արմեն Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ցուցադրված արտադրանքին, ներկայացված տեխնոլոգիաներին եւ նորարարական համակարգերին:

Մասնակիցների հետ զրույցներում նախագահը հատկապես հետաքրքրվել է արտադրանքի իրացման խնդիրներով, մասնավորապես՝ եվրասիական տարածք ու այլ երկրներ արտահանման հնարավորություններով։

Ամենամյա ցուցահանդեսում այս տարի իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնում հայրենական ու արտասահմանյան ավելի քան 200 ընկերություն, ինչպես նաեւ անհատ ձեռներեցներ ու ֆերմերներ:
Դիտում՝ 1641

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW