ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ասել է, որ 2018թ. առաջին վեց ամիսներին գրանցված տնտեսական աճը վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է եղել եւ կազմել է 8,3%:Այս մասին Արծվիկ Մինասյանն ասել է՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:Նախարարի խոսքով՝ տնտեսական աճին ամենաշատը նպաստել է առեւտրի եւ ծառայությունների ոլորտը, որտեղ աճը կազմել է 5,3%:Մյուս կողմից, չնայած շինարարության աճը եղել է բավական բարձր՝ 8,9%, սակայն նրա ազդեցությունն ընդհանուր ցուցանիշի վրա եղել է չնչին՝ կապված դրա փոքր տեսակարար կշռի հետ: 20.08.2018 | 14:53 Փաշինյան. Տնտեսական աճի ամեն տոկոսը մարդիկ պետք է զգան իրենց կյանքում Խոսելով տնտեսության առանձին ոլորտների մասին՝ Արծվիկ Մինասյանն ընդգծել է արտահանման կառուցվածքում արդյունաբերության զգալի դերը:«Արտահանման կառուցվածքը վերլուծելիս պետք է արձանագրել, որ արդյունաբերական արտադրանքի շուրջ 50%-ն արտահանվում է: Այս ցուցանիշը վկայում է մեր կողմից իրականացվող քաղաքականության՝ արտահանմանը միտվածության մասին»,- ընդգծել է նա:Նախարարի խոսքով՝ արդյունաբերության ոլորտում արտահանման ցուցանիշը կլիներ շատ ավելի բարձր, եթե հանքարդյունաբերության մասով (որի 95-98%-ն արտահանվում է եւ որտեղ ցանկացած նվազեցում անմիջականորեն ազդում է արտահանման վրա) չգրանցվեր 11,8% անկում: Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ արտահանման կառուցվածքում բարձր տեխնոլոգիաները դեռեւս փոքր տեսակարար կշիռ ունեն (ընդհանուրի 2,2%-ը):Ներկայացնելով զբոսաշրջության ոլորտի ցուցանիշները՝ նախարարը նշել է, որ տարվա առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 685 970 զբոսաշրջիկ. ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 10,2%: Զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 610 900 մարդ (աճը` 7,1%): Այսպիսով՝ ժամանած եւ մեկնած զբոսաշրջիկների թվերի տարբերությունը կազմել է 75 հազ. մարդ՝ նախորդ տարվա 52 հազ-ի փոխարեն:Զբոսաշրջիկների շուրջ 27,1%-ը եղել է ԱՊՀ երկրներից (աճ`17,4%), 24%-ը՝ ԵՄ երկրներից (աճ՝ 43,3%) եւ 48,9%՝ այլ երկրներից (աճ՝ 8,1%):Ընդ որում, 52,5%-ն այցելել էին Հայաստան հանգստի եւ ժամանցի, 22,9%-ը՝ գործնական եւ 1,5%-ը՝ բուժման նպատակով:Ներքին զբոսաշրջությունը տարվա առաջին 6 ամիսներին աճել է 17,1%-ով: Tweet Դիտում՝ 721