Երեւանի հասարակական տրանսպորտի որոշ ուղեգծեր փոխվել են

26.06.2018 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան #հասարակական տրանսպորտ
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ներքաղաքային միկրոավտոբուսային հ.11 երթուղին սպասարկող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով հունիսի 27-ից կդադարեցվի այդ երթուղու գործունեությունը:

Նշված երթուղուց օգտվող՝ Նոր Արեշ, Վարդաշեն, Մուշավան թաղամասերի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային հ.18 երթուղին ե/գ կայարանից Սասունցի Դավթի, Ազատամարտիկների փողոցներով կերկարացվի մինչեւ Մուշավան:

Ավտոբուսային հ.10 երթուղին Նուբարաշենի խճուղուց կերկարացվի մինչեւ Նուբարաշեն վարչական շրջան:

Միկրոավտոբուսային հ.75ա երթուղին կշահագործվի Նոր Արեշի 7-րդ, 9-րդ, 20-րդ, 50-րդ փողոցներով:

Քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
Դիտում՝ 4487

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW