Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հայտարարությունը

02.05.2018 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #վարկ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը վարկերի մարումների ժամկետների հետ կապված հաղորդագրություն է տարածել:
 
«Հաշվի առնելով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի մասնաճյուղեր այցելելու հնարավոր դժվարությունները՝ տեղեկացնում ենք, որ 2018թ. մայիսի 2-ից մինչեւ մայիսի 8-ը ներառյալ պայմանագրերի ժամանակացույցով նախատեսված վարկային պարտավորությունները կարող եք կատարել մինչեւ ս.թ. մայիսի 10-ը ներառյալ: Ուշացումները չեն համարվի պայմանագրային պարտավորությունների խախտում, եւ տուժանքներ չեն կիրառվի:
 
Տեղեկացնում ենք նաեւ, որ վարկային պարտավորությունների իրականացման նպատակով վճարումներ կարող եք կատարել Telcell, EasyPay, MobiDram համակարգերի տերմինալներով, ինչպես նաեւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ մասնաճյուղերում գործող կանխիկի ընդունման տերմինալներով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 10146

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW