Հայէկոնոմբանկը վարկային գծի հնարավորություն է առաջարկում ընտանեկան դրամագլուխը տնօրինող անձանց:Բանկում նշել են, որ այս վարկային գծի համար դիմելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր ունեն 1 տարին լրացած 3-րդ երեխա: «Վարկային գիծը հնարավորություն է ընձեռում մինչեւ 2018թ. դեկտեմբերի 25-ը պետական աջակցության հաշվին առկա դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձանց օգտվել վարկային գծից (ամսական 25 000 դրամ)՝ նոր ծնված 3-րդ երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից: Վարկային գծի առավելագույն գումարը հաշվարկվում է վարկի տրամադրման ամսաթվին հաջորդող ամսվանից մինչեւ վարկային գծի վերջնաժամկետ ընկած ամիսների քանակը՝ բազմապատկած 25 000 դրամով եւ հանած վարկային գծի ամբողջ ժամանակահատվածում հաշվարկված տոկոսները (սահմանելով ամսական առավելագույնը 25 000 դրամի անուիտետային մարման գրաֆիկ): Վարկային գծի տարեկան տոկոսադրույքը կազմում է 18%, վարկային գծի տրամադրման կոմիսիոն վճարը՝ վարկային գծի 1%-ի չափով»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3929