Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

13.03.2018 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարդան Արամյան #ԱՄՀ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդական/բելգիական ընկերակցային խմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյին:

Նախարարը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ երկարամյա համագործակցությունը՝ կարեւորելով վերջինիս դերը Հայաստանում իրականացված տարբեր բարեփոխումների գործընթացներում:

Մասնավորապես, կարեւորվել է նախորդ տարի հարկաբյուջետային կանոնների վերանայման եւ հարկային քաղաքականության բարեփոխումներին ցուցաբերված տեխնիկական աջակցությունը:

Նախարարը նաեւ կարեւորել է «Երկարաձգվող ֆինանսավորման գործիք» ԱՄՀ նախորդ եռամյա ծրագրի (2014-2017 թթ.) արդյունավետ իրականացումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ԱՄՀ նոր ծրագրի շուրջ մեկնարկած քննարկումները:

Վարդան Արամյանը պատրաստակամություն է հայտնել շարունակական ջանքեր գործադրել հիմնադրամի հետ հետագա համագործակցության խորացման ուղղությամբ:
Դիտում՝ 2196

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW