Կասեցվել է բրազիլական ծագման 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը

02.03.2018 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կրծքամիս #Սննդի տեսչություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը Հայաստան:

Ծառայությունից հայտնել են, որ  բեռից իրականացվել է նմուշառում եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման:

Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. փետրվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ խախտումներ եւս։

Մասնավորապես, արձանագրվել են սննդամթերքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի անհամապատասխանություններ կամ դրանց  թերի լինելու  դեպքեր։
Դիտում՝ 2233

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW