Արտահանվող եւ ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգը կպարզեցվի

07.12.2017 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #սննդամթերք
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է հստակեցնել արտահանվող եւ ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգը:

«Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող վարչարարության շահառուների մեծ զանգվածը գործարար միջավայրի ներկայացուցիչներն են։ Այս տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը, փորձաքննության ներկայացվող պահանջները եւ կարգը լինեն հստակ եւ կանխատեսելի»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ներկայում սննդամթերքի փորձաքննության անցկացման կարգերում, չնայած կատարված աշխատանքներին, դեռեւս ամբողջությամբ չեն տեղայնացվել միջազգային նորմերը, օրինակ՝ առավել մեծ ռիսկայնության աստիճանի սննդամթերքի որոշման կարգավորումներն ու դրանից բխող հետեւանքները:

Արդյունքում, ըստ վարչապետի, գործարարների մոտ օբյեկտիվորեն կարող է տարընկալում  առաջանալ, մասնավորապես՝ սննդամթերքի ներմուծման եւ արտահանման վարչարարության դեպքերում։  

Սննդի անվտանգության պետական ծառայության պետին եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարվել է մինչեւ տարեվերջ համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել սննդամթերքի արտահանման եւ ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման՝ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ։
Դիտում՝ 2876
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW