«Էլիտ բաս»-ը՝ «Զվարթնոց»-Երեւան երթուղու մրցույթի միակ մասնակից

08.09.2017 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /
# «Զվարթնոց» #«Էլիտ բաս»
Կայացել է «Զվարթնոց» օդանավակայան-Երեւան N201 երթուղով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը:

Ինչպես հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունից, մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ ընկերություն՝ «Էլիտ բաս»-ը:


Մրցութային միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են նախարարության, Ճանապարհային ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Մրցութային հանձնաժողովն արձանագրել է, որ «Էլիտ բաս»-ի ներկայացրած 3 ավտոբուսների տեխնիկական վիճակը համապատասխանում է ուղեւորափոխադրում կատարելու համար սահմանված պահանջներին:

«Զվարթնոց» օդանավակայան-Երեւան փորձնական երթուղու մեկնարկը տրվել էր դեռեւս 2017թ. հունիսին: Մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո երթուղին գործելու է շուրջօրյա՝ ուղեւորափոխադրում իրականացնելով յուրաքանչյուր ժամը մեկ:

Երթուղու սկզբնակետը «Զվարթնոց» օդանավակայանն է, որտեղ ավտոբուսների համար հատուկ տարածք է առանձնացված, իսկ վերջնակետը՝ Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքը:
Դիտում՝ 8901

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW