ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը եւ հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Կարեն Կարապետյանն Աստանայում է՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Tweet Դիտում՝ 21806