Կայացել է ՄԱԿ-ի ԿԶՆ-երի տնտեսական ենթախմբի հերթական նիստը

04.07.2017 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԱԿ #ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն
Մեկնարկել է ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների գլոբալ գործընթացների շրջանակում ազգային օրակարգի ձեւավորման գործընթացը:

Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունում, այս նպատակով վարչապետի որոշմամբ ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովի ներքո առանձնացվել են չորս ենթախմբեր (տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, իրավական եւ ժողովրդավարական հավասարության):

Տնտեսական ոլորտային ենթախմբի համանախագահներն են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը եւ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում կայացել է Տնտեսական ոլորտային ենթախմբի հերթական՝ 5-րդ աշխատանքային նիստը, որը նվիրված էր ՄԱԿ կայուն զարգացման 17-րդ նպատակի (այն է՝ «Գործընկերություն նպատակների շուրջ») ներքո թիրախների եւ ցուցանիշների ազգային օրակարգի ձեւավորմանը:

Մինչ օրս կայացել են տնտեսական ոլորտային ենթախմբին պատվիրակված եւս չորս նպատակների շուրջ աշխատանքային հանդիպումներ, որոնց շրջանակում քննարկվել են, մասնավորապես, հասանելի եւ մաքուր էներգիայի, արժանապատիվ աշխատանքի եւ տնտեսական աճի, արդյունաբերության, ինովացիաների եւ ենթակառուցվածքների, կայուն սպառման եւ արտադրության նպատակներով մինչեւ 2030թ. ազգային քաղաքականության օրակարգին համահունչ թիրախների եւ ցուցանիշների նույնականացման վերաբերյալ:

Բազմաշահառու ձեւաչափով կայացած հանդիպումներին մասնակցում են նպատակների եւ թիրախների թեմատիկ ծածկույթի հետ անմիջական առնչություն ունեցող հանրապետական գործադիր մարմինների, ՄԱԿ գործակալությունների եւ միջազգային զարգացման կառույցների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Դիտում՝ 3162
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW