Վրաստանում $1 մլրդ հիմնական կապիտալով նոր բանկ կհիմնվի
15.05.2017 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.newsgeorgia.ge/

Ինչպես հաղորդում է Newsgeorgia-ն, համապատասխան հուշագիրը նախօրեին ստորագրվել է Պեկինում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում։
Վրացական կողմից փաստաթուղթը ստորագրել է երկրի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին։
Համաձայն փաստաթղթի՝ երկու չինական ընկերությունները պարտավորվել են ստեղծել Վրաստանում նոր առեւտրային բանկ։ Կումսիշվիլիի փոխանցմամբ՝ CEFC-ի եւ Eurasian Invest-ի ներկայացուցիչներն արդեն դիմել են Վրաստանի Ազգային բանկ՝ պաշտոնական ընթացակարգերը սկսելու համար։
«Մեր երկրի բանկային համակարգի եւ տնտեսության զարգացման համար շատ կարեւոր է մրցակցությունը բանկայի հատվածում»,- նշել է Վրաստանի ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ Վրաստանում եւս մեկ խոշոր բանկի աշխատանքը շատ կարեւոր է նաեւ մասնավոր հատվածի զարգացման տեսանկյունից։
Պեկինում ընթացող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկօրյա համաժողովին մասնակցում են պատվիրակություններ 29 երկրից, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ընդհանուր թվով՝ 1200 մասնակից։
Ի դեպ, մեկ օր ավելի վաղ՝ մայիսի 13-ին, Չինաստանի եւ Վրաստանի միջեւ կնքվել էր ազատ առեւտրի մասին համաձայնագիր։
Այս հղումով կարող եք ծանոթանալ Banks.am-ի վերլուծական նյութին՝ նվիրված հայկական եւ վրացական բանկային հատվածների համեմատականին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: